Մենք երկուշաբթի օրվանից շարունակելու ենք մայրաքաղաքում, մարզերում, նույնիսկ հեռավոր գյուղերում մեր անհնազանդության ու բողոքի ակցիաները․ Իշխան Սաղաթելյան
19:11 - 20 փետրվարի, 2021

Մենք երկուշաբթի օրվանից շարունակելու ենք մայրաքաղաքում, մարզերում, նույնիսկ հեռավոր գյուղերում մեր անհնազանդության ու բողոքի ակցիաները․ Իշխան Սաղաթելյան

Հարգելի հայրենակիցներ, ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ, դուք այսօր ամբողջ աշխարհին ապացուցեցիք, որ մեր ժողովուրդը չի պարտվել և երբեք չի համակերպվելու այս իրավիճակի հետ։ Այս մասին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրաժարականը պահանջող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք երկուշաբթի օրվանից շարունակելու ենք մայրաքաղաքում, մարզերում, նույնիսկ հեռավոր գյուղերում մեր անհնազանդության բողոքի ակցիաները՝ առանց դադարի ակցիաներով, այս չարիքի կառավարությունը պետք է հեռանա»,–ասաց նա։

Նա նշեց, որ երկուշաբթի օրը, ժամը 18։00-ին Կոմիտասի Պրահայի այգու դիմաց սկսում են անհնազանդության երթ, որը տարբերվելու է մյուս երթերից, քանի որ անհնազանդության երթ է լինելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել