Գնում եմ կառավարություն, նիստ կանենք և որոշում կկայացնենք. Փաշինյանն ավարտեց երթը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմակիցները Գարեգին Նժդեհի հրապարակում ավարտեցին երթը։ Նա նույնը խորհուրդ տվեց ընդդիմությանը։

«Այսօրվա մեր առաքելությունն իրականացրինք, արձանագրեցինք ժողովրդի դիրքորոշումը։  Քաղաքական ուժերի մեր գործընկերներին հրավիրում ենք քննարկումների: Մենք այս պահին դադարեցնում ենք մեր ակցիաները` մինչև նոր որոշում կլինի»,–ասաց Փաշինյանը։

Նա հայտնեց, որ այժմ գնում է կառավարություն` մի քանի նիստեր ու խորհրդակցություններ անելու և որոշումներ կայացնելու։ Վարչապետը ևս մեկ անգամ շեշտեց, որ այս պահին միակ որոշումն այն է, որ պետք է վերջ դրվի թավիշին և նստեց մեքենան և հեռացավ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն