Զինված ուժերը ռազմական հեղաշրջման փորձ չի արել, քրեորեն հետապնդելու որևէ տարր ԳՇ հայտարարության մեջ չկա. Էդմոն Մարուքյան |tert.am|
12:55 - 26 փետրվարի, 2021

Զինված ուժերը ռազմական հեղաշրջման փորձ չի արել, քրեորեն հետապնդելու որևէ տարր ԳՇ հայտարարության մեջ չկա. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Մեր ժողովրդին անընդհատ մանիպուլացնում են, հիմա էլ խաբել և մանիպուլացրել են նաև միջազգային հանրությանն են ստել և մանիպուլացրել, որ ստանան աջակցություն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն մեկնաբանությանը, թե ԳՇ հայտարարությունը հեղաշրջման փորձ է։

«Ռազմական հեղաշրջում նշանակում է, որ Զինված ուժերը գնում են և քաղաքացիական իշխանությունը վերցնում են իրենց ձեռքը, քաղաքացիական իշխանության ղեկավարներին էլ կալանավորում են և զորքեր են հանել փողոցներ, ՀՀ–ում անգամ նման փորձ չի եղել, և վարչապետը այդ առումով մանիպուլացնում է ԳՇ հայտարարությունը, որպեսզի ի շահ իրեն օգտագործի և փորձի այս իրավիճակում էլ որոշակի համախոհություն գտնել։ Զինված ուժերը ռազմական հեղաշրջման փորձ չի արել, պաշտոնապես ասում եմ՝ քրեորեն հետապնդելու որևէ տարր, հատկանիշ ԳՇ հայտարարության մեջ չկա»,–ասաց նա։

Էդմոն Մարուքյանը նշեց, որ դեմ է զինված հեղաշրջմանը և նման փորձ չի եղել, և եթե նման փորձ լիներ, ապա ինքը կլիներ դրա հակառակ կողմում։

Այդ հայտարարությունը ծնվել է մի պատճառով, որովհետև վարչապետը հետևողական կերպով գլխատում է առանց այն էլ հարվածի տակ ընկած Զինված ուժերին։ «Զինված ուժերում հիմա օրինակ ես չեմ ճանաչում կոռումպացված, թալանչի գեներալ, չկան և երեք տարվա մեջ ոչ մի կոռումպացված գեներալ չի դատվել։ Այսինքն՝ վարչապետը դուրս է եկել իր կողմից ազգային հերոսի կոչում տված մարդկանց, գեներալ գնդապետի կոչում տված մարդկանց դեմ»,–ասաց նա և նշեց, որ պատրաստ է լինել միջնորդ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել