aysor.am: Ակտիվ աշխատանքներ են տարվում և հույս ունեմ, որ շատ շուտով «Սպուտնիկ-V» պատվաստանյութը կհասնի Հայաստան, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Այս հարցի ուղղությամբ շատ ակտիվ աշխատանք է տարվում։ Այն մոտենում է գործնական իրականացման փուլին։ Հույս ունեմ, որ բավականին արագ ժամանակներում հնարավոր կլինի իրականցնել մատակարարումները։ Համենայնդեպս, մենք՝ որպես դեսպանություն, ամեն կերպ աջակցում ենք դրան», - ասաց դեսպանը։
Ինչ վերաբերում է պատվաստանյութը Հայաստանում արտադրելու հնարավորություններին, դեսպանն ասաց, թե կա սերտ երկխոսություն ՀՀ առողջապահության նախարարության և Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի միջև, որն էլ զբաղվում է պատվաստանյութի հարցով։
«Այս առումով որևէ հստակ տեղեկատվություն չունեմ, բայց գիտեմ, որ այս թեման իսկապես շատ ակտիվ քննարկվում է և հույս ունեմ, որ շատ շուտով պատվաստանյութը կհասնի Հայաստան։ Չնայած որ պատվաստանյութի մի խումբ անվճար արդեն մատակարարվել է Հայաստան ու արդեն կիրառվում է», - ասաց դեսպանը:
comment.count (0)