Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Հարության տոնի ուղերձում անդրադարձել է ԼՂ պատերազմում գերի ընկածներին |armenpress.am|

armenpress.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Հարության տոնի առթիվ հանդես է եկել ամենամյա «Քաղաքին և աշխարհին» (Urbi et orbi) ուղերձով, որի ընթացքում անդրադարձ է կատարել հակամարտությունների կարգավորմանը, տարածաշրջանային լարված իրավիճակներին, սպառազինությունների մրցավազքին ու համավարակի դեմ պայքարին, խոցելի խմբերին, սոցիալական պաշտպանությանն ու երիտասարդությանը։

Իր ուղերձում Հռոմի Պապը խոսել է նաև գերևարվածների հարցի մասին՝ ընդգծելով. «Թող որ նա (Աստված) թույլ տա պատերազմի գերեվարվածներին, հատկապես Արևելյան Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում, որ նրանք ապահով վերադառնան իրենց ընտանիքներ, ու թող նա ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին սանձելու նոր զենքերի մրցավազքը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն