Ադրբեջանը վախենում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների Արցախ այցից |1lurer.am|
12:22 - 30 ապրիլի, 2021

Ադրբեջանը վախենում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների Արցախ այցից |1lurer.am|

1lurer.am: ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հարցազրույց է տվել Nouvelle d’Arménie պարբերականին: Հարցազրույցի հիմնական թեման Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող հայկական հուշարձանների պաշտպանության հարցն էր:

Դեսպանը նշել է, որ Հայաստանի նպատակն է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներգրավել գործընթացում, որը պետք է կանխի Արցախի՝ ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու վանդալիզմի գործողությունները, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու՝ Ադրբեջանի փորձերը:

Չնայած Բաքուն համաձայնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավվածությանը, այնուամենայնիվ, խոչընդոտներ է ստեղծում առաքելության իրականացման համար: Ըստ դեսպան Տեր-Ստեփանյանի՝ Ադրբեջանի իշխանությունները վախենում են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները, մուտք գործելով հայկական մշակութային վայրեր, ականատես կլինեն հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վայրագությունների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել