Երեկվանից իրադրության էական փոփոխություն չկա․ Նիկոլ Փաշինյանը՝ Սև լճի տարածքում ստեղծված իրավիճակի մասին
11:33 - 13 մայիսի, 2021

Երեկվանից իրադրության էական փոփոխություն չկա․ Նիկոլ Փաշինյանը՝ Սև լճի տարածքում ստեղծված իրավիճակի մասին

Երեկ առավոտյան Ադրբեջանի Զինված ուժերը սադրիչ գործողություններ են իրականացրել և հատել Հայաստանի պետական սահմանը՝ Սև լճի հատվածում։ Եվ ուզում եմ ասել, որ երեկվանից ըստ էության իրադրության էական փոփոխություն չկա, և իրադրությունը շարունակում է մնալ նույնը։  Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս խոսքով՝  այս ամենը նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ, և այնտեղ կա նաև մեծ թվով հայ զինվորների ներկայություն։

Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ իրադրությունը ռազմական էսկալալացիայի չի հասել, այսինքն փոխհրաձգություն և բախում չկա, որովհետև երեկվանից տարվում է աշխատանք ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ։

«Ինչու՞ է այսպես իրադրությունը։ Նախ արձանագրենք, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղղել, որովհետև ադրբեջանցիները իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս։ Բայց էլի եմ ասում, որ այդ քարտեզները կեղծված են, ակնհայտ է, և դա երևում է դեռևս խորհրդային ժամանակներում պաշտոնապես հաստատված քարտեզների հետ համեմատությամբ, իսկ կեղծված քարտեզների առկայությունը ցույց է տալիս, որ այստեղ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ։ Իհարկե կարևորագույն հարց է, թե ինչպե՞ս հնարավոր եղել դա, երբ ադրբեջանցի զինվորները հատեն և մեր դիրքերի միջդիրքային տարածքներով անցնեն և հասնեն Սև լիճ, դա առանձին քննարիկման խնդիր է, որը իհարկե անպայման կդիտարկվի»,- հայտնեց Փաշինյանը։

Վերջինս նաև հավելեց, թե երեկվանից քննարկվում կամ ասվում է, որ ՊՆ-ն, ԱԱԾ-ն հերքում էին տեղեկատվությունը, բայց վերջում հաստատվեց տեղեկատվությունը, սակայն իրականում ՊՆ-ն և ԱԱԾ-ն հերքել են մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի առկայության մասին պտտվող ապատեղեկատվությունը, իսկ ինչ իրադրության վերաբերյալ ամբողջական գնահատական տալը տեղի է ունեցել իրադրության գնահատում և տրվել է ամբողջական տեղեկատվություն։

«Ես ուզում եմ ասել, որ մենք այս իրավիճակին պետք է շուտ լուրջ վերաբերվենք, որովհետև, ըստ էության, գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ։ Մեր խնդիրն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա և լինի անձեռնմխելի և մեր խնդիրն է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է ետ քաշվի ելման դիրքեր, այսինքն՝ այն դիրքեր, որտեղից նրանք սկսել են առաջխաղացումը, այսինքն՝ այն դիրքեր, որտեղ գտնվել են նրանք մայիսի 10-ի դրությամբ։ Հիմա տեղում ընթանում է աշխատանք։ Այսօր Կառավարության նիստից հետո կունենանք ԱԽ նիստ, ավելի մանրամասն կքննարկենք իրադրույթունը, երեկվանից տեղի ունեցած զարգացումները և կկայացվեն անհրաժշետ որոշումներ իրադրության հետագա կառավարումը ապահովելու վերաբերյալ։

Կրկին ուզում եմ արձանագրել, որ մենք առնվազն ունենք մի իրավիճակ, որին պետք է շատ լուրջ վերաբերվել, և այստեղ պետք է գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային և պետական մարմինները պետք է իրենց գործողությունները համադրեն փոխգործակցության բարձր մակարդակ ապահովենք իրադրության հանգուցալուծման համար։ Մեր բոլորի ցանկությունն է, որ ինչպես եկել են այպես էլ վեչադառնան ելման դիրքեր և այս խնդիրը մենք պետք է լուծենք»- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել