1lurer.am: Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները որակել է վտանգավոր և ագրեսիվ: Այս թեմայով նա գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:
«Հայաստանի ինքնիշխան տարածքի՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից ոտնահարումը վտանգավոր և ագրեսիայի անօրինական գործողություն է, ինչը կայուն վտանգ է ներկայացնում, որի հետ հայ ժողովուրդը շարունակում է առերեսվել: ժողովրդավարական երկրները պետք է Հայաստանի կողքին լինեն»,- գրել է կանադացի սենատորը:
comment.count (0)