Իսրայելական բանակը հաստատել է, որ հարված է հասցրել Գազայում գտնվող բազմահարկ շենքին՝ հայտարարելով, որ «Համասը» շենքն օգտագործել է ռազմական նպատակներով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը ասել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերն ամբողջովին ավիրել են Գազայի հատվածում գտնվող «Ալ Ջալա» բարձրահարկ շենքը, որտեղ տեղակայված էին մի շարք միջազգային լրատվամիջոցներ, ինչպիսիք են Associated Press-ը և Al Jazeera-ն։
comment.count (0)