Եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի. Պեսկովը՝ Պուտինի դիրքորոշման մասին |armtimes.com|
14:49 - 17 մայիսի, 2021

Եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի. Պեսկովը՝ Պուտինի դիրքորոշման մասին |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի: Այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ, այսօր ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահը կողմնակից է, որ եռակողմ համաձայնագրերի իրագործմանը այլընտրանք չկա, և այժմ ակտիվ ջանքեր են գործադրվում՝ լարվածությունը թուլացնելու և սահմանին իրավիճակը շտկելու համար», - ասել է Կրեմլի խոսնակը:

Պեսկովը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե Պուտինը ստացե՞լ է նամակը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ ռազմական օգնության խնդրանքով:

Նա նշել է, որ «բոլոր խնդիրները բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ընթացքում»: Կրեմլի խոսնակը հավելել է, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Ադրբեջանի ու Հայաստանի հետ`Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցի շուրջ:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին էր դիմել  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ փոխօգնության եւ փոխհամագործակցության պայմանագրի շրջանակներում ռազմական օգնության հարցով։ 

Բացի այդ, Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի՝ Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածներում ադրբեջանցի զինվորականների հայտնվելու փաստով: Մայիսի 13-ից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները, սահմանների ճշգրտման պատրվակով առաջացել են հայկական սահմաններից ներս՝ 3-3,5 կմ ու չեն հեռանում:

Արդեն մի քանի օր է, նրանց հետ բանակցություններ են ընթանում՝ ռուսական կողմի ու ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել