Էմոցիաների սրման որևէ պատճառ չեմ տեսնում․ Լավրովը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին
16:31 - 17 մայիսի, 2021

Էմոցիաների սրման որևէ պատճառ չեմ տեսնում․ Լավրովը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին

Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ սահմանազատման հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ria.ru-ն։

«Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ հույզեր ուռճացնելու որեւէ պատճառ չկա»,- ասել է նա:

«Ոչ մի կրակոց չի արձակվել, որևէ փոխհրաձգություն տեղի չի ունեցել: Նրանք հանգիստ սկսել են պայմանավորվել, թե ինչպես կարելի է մեղմել իրավիճակը: Մեզնից օգնություն են խնդրել, մեր զինվորականներն օգնություն են ցույց տվել․ պայմանավորվածություն է ձեռք բերվել: 

Էմոցիաների սրման որևէ պատճառ չեմ տեսնում այս ոչ ամենօրյա, բայց հանգիստ կարգավորվող հարցում»,- հայտարարել է Լավրովը Սիեռա Լեոնեի ԱԳ ղեկավարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել