Ալիևը ռուսական կողմի հետ «Զանգեզուրի միջանցքի» հարց չի կարող քննարկել. երկաթուղային ենթակառուցվածքի սեփականատերը ՀՀ-ն է |armtimes.com|
17:18 - 17 մայիսի, 2021

Ալիևը ռուսական կողմի հետ «Զանգեզուրի միջանցքի» հարց չի կարող քննարկել. երկաթուղային ենթակառուցվածքի սեփականատերը ՀՀ-ն է |armtimes.com|

armtimes.com: 2021թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն՝ ստեղծված աշխատանքային խմբում «Զանգեզուրի միջանցքի» կամ որեւէ միջանցքի հարց չի քննարկվել եւ չի քննարկվում: Այս մասին հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնեցին, որ փոխվարչապետների մակարդակով քննարկումներն ընթանում են տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ:

«Հայտնի է նաեւ, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ը չի հանդիսանում Հայաստանի երկաթուղիների սեփականատեր, երկաթուղային ենթակառուցվածքի սեփականատեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը»,- նշել են փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել