Բորելը եւ Բլինկենը քննարկել են Մերձավոր Արեւելքում ապաԷսկալացիայի՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի համատեղ ջանքերը |armenpress.am|
14:27 - 18 մայիսի, 2021

Բորելը եւ Բլինկենը քննարկել են Մերձավոր Արեւելքում ապաԷսկալացիայի՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի համատեղ ջանքերը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության (ԵՄ) դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության ապաԷսկալացիայի համատեղ ջանքերը: Մայիսի 18-ին այդ մասին հայտնել Է Բորելը:

«Պետքարտուղար Բլինկենի հետ փոխանակեցինք տեղակատվություն այն մասին, թե ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն ինչպես կարող են համատեղ նպաստել բռնության դադարեցմանն Իսրայելում եւ Պաղեստինում եւ լարվածության թուլացմանը»,- գրել Է նա Twitter-ում: Բորելի խոսքով՝ անհրաժեշտ են «երկրաժամկետ նախաձեռնություններ», որոնք նպատակամղված լինեն հակամարտության խաղաղ լուծման հասնելուն:

«Նայելով ավելի հեռու՝ մենք նաեւ կարիք ունենք երկարաժամկետ նախաձեռնությունների, նպատակամիտված այն բանին, որպեսզի հաղթահարենք հակամարտության դինամիկան եւ վերականգնենք խաղաղ ապագայի հեռանկարը բոլորի համար», ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել