ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս չճամփորդել դեպի ՀՀ և ԼՂ |factor.am|
12:29 - 19 մայիսի, 2021

ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս չճամփորդել դեպի ՀՀ և ԼՂ |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն Հայաստան ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4րդ (կարմիր) մակարդակի եւ իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել այս երկիր:

Այս մասին նախազգուշացումը տարածվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից: Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսը , բայց զգուշացման մեջ խոսվում է նաեւ սահմանային լարվածության մասին։

Մասնավորապես կոչ է արվում չայցելել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, քանի որ ԱՄՆ Կառավարությունը այս պահին չի կարող անվտանգային միջոցառումներ իրականացնել ԼՂ այցելած իր քաղաքացիներ համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել