armtimes.com: Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը քննարկման առարկա է դարձել Դուշանբեում ՀԱՊԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում: Այդ մասին ասել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«ՀԱՊԿ-ը մտահոգությամբ է հետևում Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: Սա նաև քննարկման առարկա էր ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի այսօրվա նիստի ժամանակ», -ասել է Զասը հանդիպումից հետո
Նրա խոսքերը մեջբերված են ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրության մեջ:
Ըստ Զասի, ՀԱՊԿ-ը ողջունում է «Ռուսաստանի միջնորդությամբ կողմերի միջև սկսված բանակցությունները, ինչպես նաև ստորաբաժանումների մի մասին հետ քաշելու պայմանավորվածությունը»:
«Ընդգծում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի», - նշել է Զասը:
comment.count (0)