ԱՄՆ և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը |armenpress.am|
09:32 - 20 մայիսի, 2021

ԱՄՆ և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցը: Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակում տեղի ունեցած երկկողմ հանդիպման մանրամասները հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Պետքարտուղարն ընդգծել է Սիրիայի ժողովրդի համար հումանիտար հասանելիության ապահովման կարևորությունը: Նրանք քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման որոնումների հարցը»,- հայտնել է Փրայսը:

Նա ընդգծել է, որ հանդիպմանը Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը փնտրում է «ավելի կայուն ու կանխատեսելի հարաբերություններ Մոսկվայի հետ»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել