Այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև 100%-ով համապատասխանում է ՀՀ շահերին. Նիկոլ Փաշինյանը՝ սպասվող եռակողմ փաստաթղթի մասին
11:27 - 20 մայիսի, 2021

Այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև 100%-ով համապատասխանում է ՀՀ շահերին. Նիկոլ Փաշինյանը՝ սպասվող եռակողմ փաստաթղթի մասին

Ադրբեջանը օգտագործում է որոշակի գործողություններ, լծակներ, և Հայաստանի Հանրապետությունում ունի անսպասելի կամ հիմա արդեն կարող ենք ասել, որ ունի շատ սպասելի դաշնակիցներ, բառիս բուն իմաստով դաշնակիցներ։ ՀՀ Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը Հայաստանի ներսում ունի դաշնակիցներ։

«Ես ԱԽ նախորդ նիստերից մեկում արձանագրեցի, որ ժամանակակից աշխարահում տեղեկատվական պայքարը թերևս երբեմն ավելի կարևոր է լինում, քան բուն դաշտում տեղի ունեցողը, և կրկին ուզում եմ ասել, որ չեմ խուսափի այդ բառից՝ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ։ Ընդ որում՝ այդ մարդկանց գործունեությունը նոր չի։ Գուցե այս պրոբլեմը ամբողջ աշխարհում կա, բայց այդ մարդիկ 2020 թվականին հրավիրում էին հարձակվել ՀՀ-ի  վրա, հրապարակային, բաց։ Այդ մարդիկ ԱԺ-ում, տարբեր տեղերում ցույց էին տալիս այդ արահետները, որոնցով կարելի է հնարավորինս ապահով հատել ՀՀ սահմանը։

Հիմա այդ մարդիկ Ադրբեջանին աջակցում են, որպեսզի այն դիվանագիտական աշխատանքը, որ անում ենք, և այն դիվանագիտական արձանագրումները, որ տեղի են ունեցել, դրանք իրագործելուց խուսափելու հնարավորություն ունենան։ Հյուսվում է ՀՀ կառավարության կողմից հյուսվող դավադրությունը ընդդեմ Հայաստանի։ Անհարգալից վերաբերմունք ունենք ՀՀ հանրության հանդեպ»,- հավելեց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ համացանցում հրապարակվում է թուղթ, որի բովանդակության 90 տոկոսը ծածկված է, և դա ներկայացվում է ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ։

«Պատկերացրեք այդ թուղթը հրապարակենք, ամբողջ բովանդակությունը ծածկված է, ասենք ՝ տեսեք ինչ ապացույց ունենք, որ հերթական հակահայ փաստաթուղթն է ստորագրվում։ Բա եթե այդպես է, ընդհակառակը, դրա տողերը ոչ թե պետք է թաքցվեն, այլ բացվեն, ներկայացվեն հանրությանը, ինչու՞ եք թաքցնում։ Այս գործողությունները այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, գործակալական ցանցի գործունեություն, չեմ կարող որակել։ Չգիտեմ՝ դե յուրե ինչ ձևակերպում ունի, բայց իմ քաղաքկաան գնահատականը այդ է և այլ կերպ լինել չի կարող։ Ընդ որում պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը որտեղից են նրանք ստանում։

Ինչքան որ ես վերլուծում եմ, միակ աղբյուրը, որտեղից կարող են ստանալ, Ադրբեջանն է, որովհետև եռակողմ խոսակցություն է գնում Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան, և ինչքան վերլուծում եմ, ես հասկանում եմ, որ այդ թղթերը նրանք ստանում են Ադրբեջանից։ Այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, և այո, եթե Ադրբեջանը այդ պայմանավորավածությունները իրագործի, և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին։ Ես այդ թուղթը չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չի, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, և այլն, և այլն»,-եզրափակեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել