ՀՀ նախագահի աշխատակազմը պարզաբանում է տարածել սահմանների հարցով Ադրբեջանի հետ աշխատանքային փաստաթղթի վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին ի պատասխան։ Պարզաբանման մեջ ասվում է․
«Հանրապետության նախագահը ենթադրյալ փաստաթղթին առնչվող գործընթացների և քննարկումների մեջ ներգրավված չի եղել և չէ: Հետևաբար, նա բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի, առավել ևս դրա մանրամասների մասին:
Հանրապետության նախագահը համոզված է, որ նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ»։
comment.count (0)