ՌԴ-ն, Բաքվի և Երևանի համապատասխան խնդրանքի դեպքում, պատրաստ կլինի խորհրդատվական աջակցություն ցուցաբերել սահմանազատման և սահմանագծման հարցերում. ՌԴ փոխարտգործնախարար |tert.am|
16:49 - 20 մայիսի, 2021

ՌԴ-ն, Բաքվի և Երևանի համապատասխան խնդրանքի դեպքում, պատրաստ կլինի խորհրդատվական աջակցություն ցուցաբերել սահմանազատման և սահմանագծման հարցերում. ՌԴ փոխարտգործնախարար |tert.am|

tert.am: Ռուսաստանը մեծ փորձ է կուտակել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերում և պատրաստ է այդ հարցերի շուրջ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին:

Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի համաժողովի շրջանակում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանը պատրաստ կլինի, Բաքվի և Երևանի համապատասխան խնդրանքի դեպքում, խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այս գործընթացում: Մենք մեծ աշխատանքներ ենք տարել Ղազախստանի, Չինաստանի և այլ երկրների սահմանների երկայնքով սահմանազատումներ իրականացնելու ուղղությամբ: Մենք կուտակել ենք նման աշխատանքի փորձ: Հետևաբար, մենք պատրաստ ենք մասնակցել, բայց ևս մեկ անգամ կրկնում եմ՝ բոլոր կողմերի համապատասխան խնդրանքի ու համաձայնության դեպքում»,- շեշտել է Ռուդենկոն:

Բացի այդ, պաշտոնյան նշել է՝ սահմանազատման ու սահմանագծման խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքների արդյունքը պետք է լինի պետական սահմանի վերաբերյալ համաձայնագիրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել