armtimes.com: Այն տղաները, որոնք երեկ տարածված տեսանյութում երեւում են՝ բոլորը ողջ առողջ են եւ այդ միջադեպի արդյունքում մենք գերի չունենք: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ-ից:
Պաշտպանական գերատեսչությունից նշեցին, որ նրանք բոլորը վերադարձել են եւ գերեվարվելու մասին տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
Նշենք, որ երեկ համացանցում տեսանյութ էր հրապարակվել հայ եւ ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ, որտեղ վերջիններս զենքի սպառնալիքով հայ զինծառայողներին իջեցնում են դիրքերից: Երեկ ՊՆ-ն հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 17-ին եւ ծառայողական քննություն է նշանակվել:
comment.count (0)