Սերգեյ Շոյգուն կրկին հեռախոսազրույց է ունեցել Վաղարշակ Հարությունյանի հետ
 |tert.am|
20:06 - 20 մայիսի, 2021

Սերգեյ Շոյգուն կրկին հեռախոսազրույց է ունեցել Վաղարշակ Հարությունյանի հետ |tert.am|

tert.am: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ռուսական գերատեսչության հաղորդագրությանը։

«Մայիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական թեմաներ, տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի առաջադրանքների իրականացման շրջաններում տիրող իրավիճակը»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նախարարները հեռախոսազրույց էին ունեցել նաև մայիսի 19-ի երեկոյան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել