Փաշինյանն անդրադարձավ սահմանին տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքներին և Կութիում փոխհրաձգությանը

 |armenpress.am|
20:43 - 20 մայիսի, 2021

Փաշինյանն անդրադարձավ սահմանին տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքներին և Կութիում փոխհրաձգությանը |armenpress.am|

armenpress.am: Սահմանի ամբողջ երկայնքով օրերս տեղի էին ունեցել զանգվածային ծեծկռտուքներ՝ մեր և ադրբեջանցի զինվորների միջև։ Այդ մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզում ադրբեջանցիների կողմից արված ու տարածված տեսանյութին, երբ ադրբեջանցի ու հայ զինվորականների միջև միջադեպ էր եղել։

«Այդ օրը ես հայտարարել էի, որ սահմանին լարվածությունն աճում է: Հետո հանդարտվեց այդ իրավիճակը, այո, հրազենի կիրառում տեղի չէր ունեցել, բայց սահմանի ամբողջ երկայնքով տեղի էին ունեցել զանգվածային ծեծկռտուքներ՝ մեր և ադրբեջանցի զինվորների միջև։ Հիմա ասում են՝ Պաշտպանության նախարարությունն ինչո՞ւ հերքեց, հետո հաստատեց։ Որովհետև դուք գիտեք՝ ՊՆ-ին զեկուցո՞ւմ են, ասում են՝ հարձակվեցին, մենք փախա՞նք։ Չէ, չեն զեկուցում, վերջնարդյունքն են զեկուցում, ասում են՝ դեպք եղավ, հետո լուծեցինք։ Երկու ժամանոց միջադեպից Ադրբեջանը 3 րոպե կտրում է ու տալիս է հայաստանյան իր տեղեկատվական ազդեցության գործակալներին։ Այդ գործակալներն էլ տարածում են։ Այդ մարդիկ հակապետական մարդիկ են, 30 տարի Ղարաբաղի կեսն ու ազատագրված տարածքները տվել են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Միաժամանակ նա հաստատեց տեղեկությունը, որ Գեղարքունիքի մարզում այսօր սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև։

«Իրավիճակը շատ լարված է, եկեք չթերագնահատենք։ Այսօր, այո, Կութի շրջանում եղել է հրաձգություն, բայց հետո կողմերն արձանագրել են, որ դա թյուրըմբռնման արդյունք է, եկել, քննարկել են, որ իրար վրա չի եղել կրակոցը, այլ միջադեպ է տեղի ունեցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել