Կառավարությունը պարտավոր է դադարեցնել Փաշինյանի լիազորությունների ապօրինի կատարումը, նրա կողմից հերթական հակապետական փաստաթղթի ստորագրումը լեգիտիմ չի կարող լինել. «Հայաստան» դաշինք
21:02 - 20 մայիսի, 2021

Կառավարությունը պարտավոր է դադարեցնել Փաշինյանի լիազորությունների ապօրինի կատարումը, նրա կողմից հերթական հակապետական փաստաթղթի ստորագրումը լեգիտիմ չի կարող լինել. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայրենակիցներ, սեփական իշխանությունն ամեն գնով պահպանել փորձող Նիկոլ Փաշինյանը երկրում ստեղծել է քաոս և պատրաստ է պետության ու հայրենիքի հաշվին կատարել ցանկացած ազգադավ գործողություն։ Փաստացի, թուրք-ադրբեջանական ագրեսիան շարունակվում է:

Վիճակը հետագայում շտկելը գերմարդկային ջանքեր է պահանջելու:

Երկրի վարչապետի պաշտոնից հրաժարված, դե յուրե լիազորությունները կորցրած Նիկոլ Փաշինյանը իրավազոր չէ Հայաստանի կառավարության անունից ստորագրել որևէ փաստաթուղթ:

Բացի այդ, միջազգային իրավունքով արգելված որևէ գործողությունով, այդ թվում՝ ուժի կիրառմամբ կամ այն կիրառելու սպառնալիքով ձեռք բերված ցանկացած համաձայնությունն առ ոչինչ է:

Ելնելով վերը նշվածից՝

1. Կառավարությունը պարտավոր է դադարեցնել Նիկոլ Փաշինյանի  լիազորությունների ապօրինի կատարումը: Նիկոլ Փաշինյանի կողմից ժողովրդի թիկունքում հերթական հակապետական փաստաթղթի ստորագրումը լեգիտիմ չի կարող լինել։

2. Հայ ժողովրդի կենսական շահերը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարող են ապահովել միայն առաջիկա արտահերթ ընտրություններով ձևավորվող նոր իշխանությունները:

3. Կառավարության պարտքն է կազմակերպել Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումը հնարավոր բոլոր միջոցներով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել