tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՀՀ տարածքների սահմանագծման առնչությամբ սոցցանցերում տարածված ենթադրյալ «հայտարարության» տեքստը, որը պատրաստվում են ստորագրել Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ընդհանուր առմամբ, սա այնքան փխրուն սուբստանցիա է, և այդ իրավիճակը կարգավորելու համար այնքան լուրջ ջանքեր են գործադրվում, որ դուք պետք է շատ զուսպ լինեք նման խենթ հրապարակումների հետ գործ ունենալիս և կենտրոնանաք միայն պաշտոնական աղբյուրների վրա», - ասել է Պեսկովը:
comment.count (0)