«Հանրապետություն» կուսակցությունը ՀՀ անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է համարում սահմանների ճշգրտման գործընթացը և կողմ է հայ-ադրբեջանական սահմանների ճշգրտման խաղաղ և բանակցային տարբերակին։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։
«Մենք գտնում ենք, որ ներկա խնդիրները առաջացել են Արցախում պատերազմի արդյունքների հետևանքով, ուստի սահմանազատման գործընթացը պետք է լինի ոչ թե եռակողմ, այլ հնգակողմ՝ ներգրավվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս երկու երկրներին։
«Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ հետպատերազմյան շրջանի եռակողմ գործընթացներում ոտնահարվել է հայկական շահը՝ նախապատվությունը տալով թուրք-ադրբեջանական կողմին։ Մենք դեմ ենք աշխատանքային փաստաթղթի նման ձևաչափով ստորագրմանը ու անհրաժեշտ ենք համարում սահմանների ճշգրտման գործընթացի հանձնախմբում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներգրավումը»,- ասված է կուսակցության տարածած գրառման մեջ։
comment.count (0)