«Հանրապետություն» կուսակցությունը երկրորդում է իր կոչը ՀՀ կառավարությանը՝ անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին
09:43 - 26 մայիսի, 2021

«Հանրապետություն» կուսակցությունը երկրորդում է իր կոչը ՀՀ կառավարությանը՝ անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

«Հանրապետություն» կուսակցությունը երկրորդում է իր կոչը ՀՀ կառավարությանը՝ անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին.

«2021-ի մայիսի 12-ից՝ խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի հիմնարար սկզբունքները` ադրբեջանցի զինվորականները մտել են ՀՀ տարածք և հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի, Կանադայի, Հունաստանի, Հնդկաստանինև այլ երկրների դատապարտող հայտարարությունների՝ դուրս չեն գալիս: Այս ընթացքում բախումների ժամանակ եղել են վիրավորներ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել, փոխհրաձգության հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել:

Արձանագրելով, որ ՀԱՊԿ-ին դիմումը չունեցավ ակնկալված արդյունքը՝ կոնֆլիկտի հետագա խորացումը և անկանխատեսելի զարգացումները կանխելու համար «Հանրապետություն» կուսակցությունը երկրորդում է իր կոչը ՀՀ կառավարությանը՝ անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Անհրաժեշտ ենք համարում նաև, որ ՄԱԿ-ին ուղղված դիմումի մեջ ներառեն Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական հանցագործությունների դատապարտումը և հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց՝ առանց նախապայմանների վերադարձի հարցը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել