Ինֆոքոմը

«Ինֆոքոմ» լրատվամիջոցը «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական հասարակական կազմակերպության (Գրանցման համար` 211.171.1049151 / 2018-12-06) նախագիծն է, որը մեկնարկել է 2018 թվականին՝ ելնելով Հայաստանի քաղաքացիներին հավաստի և օպերատիվ տեղեկատվությամբ ապահովելու օբյեկտիվ անհրաժեշտությունից։

Այժմ «Ինֆոքոմի» հիմնական ուղություններն են՝

  • սեփական խորքային բովանդակության արտադրություն՝ տվյալահեն հետաքննություններ և հետազոտություններ, գիտական և իրավական թեմաներով լուսաբանումներ (կապույտ «Ինֆոքոմ»),
  • ստուգված լուրերի ագրեգատոր (դեղին «Ինֆոքոմ»)։


«Ինֆոքոմի» գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները ձևավորվում են դրամաշնորհներից, գովազդից, բաժանորդագրություններից և «Infocom Production»-ի կողմից մատուցվող ծառայություններից ստացված եկամուտից։

«Ինֆոքոմը» միացել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Լրագրողական վստահության նախաձեռնությանը (Journalism Trust Initiative): «Ինֆոքոմի» ինքնագնահատման արդյունքները հրապարակված են նախաձեռնության պաշտոնական կայքում։