Սովորում եմ ԵՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Ավարտել եմ «Հետք մեդիա գործարանը»։ Ստացել եմ նաև միջին մասնագիտական կրթություն տուրիզմի ոլորտում։
2024 թվականին մասնակցել եմ «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» դասընթացին ու սկսել թղթակցել «Ինֆոքոմին»։ Դասընթացի շրջանակներում գրել եմ «Քարերն աստղերի՞ն էին նայում, թե՞ մեռյալներին հսկում․ Զորաց քարեր» հոդվածը, որի համար Թվապատում 2024-ին ստացել եմ խրախուսական մրցանակ։
2026 թվականի ամռանից միացել եմ «Ինֆոքոմի» թիմին, շարունակում եմ գրել գիտության մասին, նաև սկսել եմ անդրադառնալ կրթությանն ու շրջակա միջավայրին։
Զբաղվում եմ բնապահպանական և համայնքային կամավորություններով, հետաքրքրված եմ հուշարձանագիտությամբ, մշակութային մարդաբանությամբ ու ֆիլմերով։