Հայարփի Բաղդասարյան

Լրագրող

Սովորել եմ Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Այժմ սովորում եմ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության մագիստրատուրայում։

2017թ․ նոյեմբերից մինչ 2020 թվականի մարտը աշխատել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթում, 2020թ․-ից ի վեր աշխատում եմ «Ինֆոքոմում»։ Հիմնականում լուսաբանում եմ քաղաքական ոլորտի թեմաներ, աշխատում եմ փաստերի ստուգման եւ հետաքննական նյութերի ուղղությամբ։

«Փաստացի-2023» լրագրողական հրապարակումների մրցույթում ստացել եմ երրորդ մրցանակը՝ «Դատախազությունը շարունակում է 11 հազար դասալիքների մասին մանիպուլյացիան» նյութի համար։

Աշխատել եմ «Ինֆոքոմի» «44-օրյա պատերազմ. ժամանակագրություն» մոնիթորինգային գործիքի ստեղծման վրա՝ որպես բովանդակության խմբագիր։

Լրագրությունից զատ հետաքրքրվում եմ գրականությամբ, ֆիլմերով ու կերպարվեստով։ Զբաղվում եմ նաեւ գրական ստեղծագործությունների խմբագրմամբ։