2019-2022 թթ․ սովորել եմ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ՄՄԿ քոլեջում։ 15 տարեկանից զբաղվում եմ լուսանկարչությամբ: Սովորել եմ Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի լուսանկարչության բաժնում, «Արմենպրեսս» պետական լրատվական գործակալության ֆոտոլրագրության դպրոցում և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։
2022-2023թթ․ սովորել եմ «Հետք մեդիա գործարանի» լրագրության հետազոտական հոսքում։ «Ինֆոքոմին» միացել եմ 2023 թվականին։ Զբաղվում եմ տվյալների և հետաքննական լրագրությամբ։
Մասնակցել եմ Lampaaccelerator 2023 ծրագրին, որի շրջանակում աշխատել եմ Երևանի նորակառույցների և կառուցապատողների մասին կայքի ստեղծման վրա։
Սովորում եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» բաժնում։
Հետաքրքրված եմ լուսանկարչությամբ, տվյալների վերլուծությամբ և վիզուալիզացիայով։ Լրագրությունից զատ հետաքրքրվում եմ պայուսակների նախագծմամբ։