Մասնագիտությամբ տվյալների լրագրող եմ, «Ինֆոքոմի» թիմին միացել եմ 2020-ին և աշխատում եմ տվյալահեն նախագծերի վրա՝ հավաքագրելով, վերլուծելով և վիզուալացնելով տվյաներ։
2020-ից ի վեր դասավանդում եմ «Տվյալների լրագրության» դասընթացը Հետք Մեդիա գործարանում։
2019 թվականին ավարտել եմ Մոսկվայի «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի» (Higher School of Economics) հաղորդակցության, մեդիայի և դիզայնի ֆակուլտետի՝ «Տվյալների լրագրություն» մագիստրական ծրագիրը։
Աշխատելուն զուգահեռ՝ պարբերաբար թարմացնում եմ գիտելիքներս՝ մասնակցելով տվյալների լրագրության ոլորտում միջազգային կրթական ծրագերի։ Սիրում եմ ստանալ և կիսվել գիտելիքով։
Սիրում եմ բարդը ներկայացնել կարճ և հասկանալի կերպով: Անդատ փորձում եմ գտնել վիզուալ գրավիչ և հետաքրքիր լուծումներ՝ լրագրողական նյութերը ընթերցողին հասցնելու համար։
Կարծում եմ, որ տվյալահեն մոտեցումը, որն «Ինֆոքոմի» աշխատանքի սկզբունքն է, թույլ է տալիս ավելի արդյունավետ և ազդեցիկ ձևով լուսաբանել երկրի խնդիրները և բարձրացնել պետական մարմինների հաշվետվողականության մակարդակը։
Միշտ բաց եմ հետաքրքիր, ցանկալի է՝ տվյալահեն համագործակցությունների համար։