2020 թ․-ին ավարտել եմ Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, 2023 թ․-ին՝ Հայ-ռուսական համալսարանի Իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի «Քրեական իրավունք եւ քրեական դատավարություն» մագիստրատուրան։
2019-2020 թթ․ աշխատել եմ «Փաստինֆո» լրատվական գործակալությունում, ապա՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում։ Լուսաբանել եմ դատաիրավական ոլորտը։ «Ինֆոքոմում» եմ 2021 թ․-ից՝ որպես փաստերի ստուգման եւ իրավական լրագրող։ Լուսաբանում եմ դատաիրավական ոլորտը, մարդու իրավունքներին առնչվող հիմնախնդիրները։
2024 թ․ ընթացքում թղթակցել եմ նաեւ «Թիվի ալիք» շաբաթաթերթին, վարել դիմանկարային հարցազրույցների շարք։
«Փաստացի-2022» փաստերի ստուգման լրագրողական մրցույթում զբաղեցրել եմ 2-րդ հորիզոնականը՝ «Օրենսդրական նախապատրաստություն, օրենքի խախտում, ֆորմալ ապակուսակցականացում․ Վահագն Հովակիմյանի ճանապարհը՝ դեպի ԿԸՀ» հոդվածի համար։ «Փաստացի-2023» մրցույթում զբաղեցրել եմ 1-ին հորիզոնականը՝ «Սեդա Սաֆարյանը՝ փաստաբան եւ դատավոր․ ինչ է տեղի ունեցել, երբ եւ ինչպես» հոդվածի համար։ 2024 թ․-ին «Հոդված 3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» մրցանակաբաշխության՝ «Լավագույն տպագիր կամ առցանց հոդված անվանակարգում» արժանացել եմ գլխավոր մրցանակի՝ «Ֆունկցիոնալության գնահատման գաղտնի բանաձեւը․ հաշմանդամություն ունեցող անձինք դժգոհում են բարեփոխված համակարգից» եւ «Արցախի կալանավորների եւ դատապարտյալների գործերը Հայաստանին փոխանցելու առնչությամբ օրենքի նախագիծ է մշակվել» վերտառությամբ հրապարակումների համար։
Արժանացել եմ նաեւ խրախուսական մրցանակների «Թվապատում 2023» եւ «Ճամպրուկ 2023» մրցույթներում։