Միլենա Բարսեղյան

Լրագրող

2023 թ․ գերազանցությամբ ավարտել եմ Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, որից հետո սովորել եմ Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտի (GIPA) «Մուլտիմեդիա լրագրություն և մեդիայի կառավարում» ֆակուլտետում միջազգային մագիստրոսական ծրագրում։ Երկամյա ուսման ընթացքում փոխանակման ծրագրով մեկ կիսամյակ սովորել եմ Նորվեգիայի NLA քոլեջի Գլոբալ լրագրություն ֆակուլտետում։

2020-2021 թթ․ սովորել եմ «Հետք մեդիա գործարանում», ավարտելուց հետո մեկ տարի աշխատել այնտեղ որպես շրջանավարտների համակարգող, զուգահեռ՝ հետաքննող լրագրողների թիմի հետ զբաղվել հետաքննական լրագրությամբ։ 

2022-2023 թթ․ աշխատել եմ «Բուն» գիտամշակութային հիմնադրամի «Բուն» հեռուստաընկերությունում որպես նկարահանման և հետնկարահանման աշխատանքների համակարգող։ Զուգահեռ երկու եթերաշրջան վարել եմ «ՍերունդԵՎՕՖ» երիտասարդական թեմաներով հաղորդաշարը։

2024 թ․ Վրաստանից լուսաբանել եմ Թբիլիսիի լայնածավալ բողոքի ցույցերը «Սիվիլնեթ» լրատվամիջոցի համար։ 

2024 թ․ մասնակցել եմ Պրահայում միջազգային լրագրության բութքեմփի։

2025 թ․ հունվարից միացել եմ «Ինֆոքոմի» տվյալների լրագրության թիմին որպես հետազոտող լրագրող։

«Աշխատանքային իրավունքի խախտումները սուպերմարկետներում» իմ համահեղինակությամբ հետաքննությունը գլխավոր մրցանակ է շահել 2022 թ․ «Հոդված 3․ Լրագրողները՝ հանուն մարդու իրավունքների» լրագրողական մրցույթում «Լավագույն տեսանյութ» անվանակարգում։ 2023-ին պարգևատրվել է նաև  «Ասպարեզ» ակումբի «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների» ծրագրի շրջանակում։