Սարգիս Խարազյան

Վիդեո օպերատոր

1992թ․-ին որպես կամավորական մասնակցել եմ Արցախյան առաջին պատերազմին։  1993-99 թթ․ սովորել եմ Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտի ճարտարապետության ֆակտուլտետում։ 

Մեդիայի ոլորտում աշխատանքս սկսել եմ 1999 թ․-ից՝ «Ինտերնյուզի» հետ համագործակցությամբ։ Աշխատել եմ որպես օպերատոր։ Այդ ոլորտում համագործակցել եմ «Ֆիշկա ֆիլմ» ստուդիայի հետ, նկարահանել դոկումենտալ ֆիլմեր, որոնք ունեցել են համաշխարհային ցուցադրում և մրցանակներ շահել անվանի մրցույթներում։  Համագործակցել եմ տարբեր հեռուստաընկերներությունների հետ, նկարահանել դոկումենտալ, խաղարկային ֆիլմեր ու հաղորդումներ։

2011-2019 թթ․ աշխատել եմ «Սիվիլնեթում»՝ որպես գլխավոր օպերատոր։ Այժմ համագործակցում եմ «Ինֆոքոմի», «Հետքի», «Բարս Մեդիայի» և այլ կազմակերպությունների և անհատ ռեժիսորների հետ։ Շարունակում եմ նկարել վավերագրական ֆիլմեր։ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ եմ։

Մեդիայից դուրս՝ երգում եմ «Արահետ» կամերային երգչախմբում։