Տվյալների հավաքագրման, վերլուծության և վիզուալացման անվճար դասընթաց՝ ՔՀԿ ներկայացուցիչների համար

Եթե քաղաքացիական հասարակության կազմակերպության ներկայացուցիչ եք և ցանկանում եք՝

  • ձեր որոշումների կայացման հիմքում ունենալ տվյալահեն մոտեցում,
  • ձեր հետազոտությունները և ուսումնասիրությունները դարձնել առավել տվյալահեն,
  • չխուսափել մեծաքանակ տվյալներ հավաքագրելուց և վերլուծելուց,
  • տվյալների վերլուծության արդյունքում դուրս բերել հետաքրքիր փաստեր և օրինաչափություններ՝ դիտարկելով դրանք համատեքստում,
  • ձեր աշխատանքի արդյունքները և հաշվետվությունները ներկայացնել գրավիչ վիզուալներով,

ապա դուք ճիշտ տեղում եք հայտնվել։

 

Ինչ կսովորեք

Դասընթացի ընթացքում ձեռք կբերեք գործնական և տեխնիկական հմտություններ՝ ուսումնասիրելով տվյալների հետ աշխատանքի երեք հիմնական փուլերը՝

  • տվյալների հավաքագրում, 
  • տվյալների մշակում և վերլուծություն,
  • տվյալների վիզուալացում։

 

Դասավանդող՝ Կատյա Մամյան և գործընկերներ 

 

Դասընթացի նախնական ծրագիր

1–2-րդ դասեր

Ծանոթություն, կարիքների գնահատում, տվյալահեն բովանդակության լավ և վատ օրինակներ։ Տվյալների հետ աշխատանքի հիմնական սկզբունքներ, տվյալների հավաքագրման դասական և այլընտրանքային մեթոդներ, տվյալների տեղական և միջազգային շտեմարաններ։ PDF ֆայլերից վերլուծելի տվյալների դուրս բերում։

Գործիքներ՝ Data Scraper, Excel/Google Sheets, Tabula

3–4-րդ դասեր
Տվյալների մաքրում, մշակում և վերլուծություն։ Տվյալների կառուցվածք. ինչպես դասավորել տվյալները աղյուսակում։ Տվյալների ֆիլտրում և դասակարգում։ Տվյալների վերլուծության հիմնական մեթոդներ։ Excel/Google Sheets-ի հիմնական բանաձևեր։

Գործիքներ՝ Excel/Google Sheets

5–6-րդ դասեր
Տվյալների վիզուալացման սկզբունքներ և ձևաչափեր։ Տվյալների նախապատրաստում վիզուալացման համար։ Պատրաստի գործիքների ուսումնասիրություն։ Լավ և վատ օրինակների քննարկում։

Գործիքներ՝ Excel/Google Sheets, Flourish, Datawrapper

7–8-րդ դասեր
Դիզայնի դերը վիզուալացման մեջ։ Vector և Raster վիզուալներ։ Ինչպես դասական վիզուալները առանձնահատուկ և գրավիչ դարձնել Figma և Adobe Illustrator ծրագրերում։ Սեփական նախագծերի ընտրություն։

Գործիքներ՝ Excel/Google Sheets, Figma, Adobe Illustrator

9–10-րդ դասեր
Անցած դասերի ամփոփում և կրկնություն։ Տվյալների հավաքագրման, վերլուծության և վիզուալացման պրակտիկա։ 

Մենթորություն
Դասընթացը ավարտած մասնակիցները կստանան նաև մենթորական աջակցություն՝ սեփական նախագծի մշակման և իրականացման համար։

 

Օրացույց

Սեպտեմբերի 30 – նոյեմբերի 7` 10 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ տևողությամբ (երեկոյան ժամերին)։

Հոկտեմբերի 20 – նոյեմբերի 30` նախագծի իրականացում՝ մենթորական աջակցությամբ։

 

Հայտերի վերջնաժամկետ և մասնակիցների ընտրություն

Դասընթացի մասնակիցների քանակը սահմանափակ է, հայտերի հիման վրա կընտրվի առավելագույնը 8 մասնակից։

Դասընթացին կարող եք դիմել՝ լրացնելով հայտը մինչև սեպտեմբերի 23-ը՝ ժամը 23:59։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև