2024-10-29-126006a3-7992-4e44-9bb3-d0039c65d769.jpg

Ալիևի ներկայացուցիչը ՄԹ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը

Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հանդիպել է ՄԹ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

Ամիրբեկովը հանդիպել է ՄԹ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տիմոտի Բարոուի, Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Սթիվեն Դաութիի և Թագավորության խորհրդարանի անդամների հետ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի և ՄԹ երկկողմ հարաբերությունները, Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը և COP29-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Reply