2024-10-30-2d04f171-e785-420a-8e44-ca8b39ab937c.jpg

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է արվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա․ Օլիվիե Դըկոտինյի |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, որը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Գորիսում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց  Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ 

«Մենք աջակից ենք դելիմիտացիայի պրոցեսին, որը երկու երկրների միջև սկսվել է, և դա պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որի շուրջ կողմերը համաձայնության են եկել»,- հայտարարեց դեսպանը։ 

Հայաստանն ու Ադրբեջանը հոկտեմբերի 25-ին վավերացրել են երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Reply