Զելենսկին հայտարարել է՝ կհամաձայներ հրաժարական տալ հանուն Ուկրաինայում խաղաղության |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կհամաձայներ հրաժարվել նախագահի պաշտոնից հանուն Ուկրաինայում խաղաղության։

«Կարող եմ դա փոխանակել ՆԱՏՕ-ի դիմաց», – այսօր ասուլիսի ժամանակ պատասխանելով ABC-ի հարցին՝ ասել է նա:

Վլադիմիր Զելենսկին նաև չի ընդունել, որ Ուկրաինան ԱՄՆ-ին 500 միլիարդ դոլար է պարտք այն ռազմական օգնության համար, որը Վաշինգտոնը տրամադրել է Կիևին, ինչի մասին հաճախ նշում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Զելենսկին ասել է, որ դրամաշնորհները չպետք է դիտարկվեն որպես վարկեր:

Ուկրաինայի առաջնորդը շեշտել է՝ ցանկանում է ԱՄՆ նախագահին տեսնել որպես Ուկրաինայի գործընկեր և ավելին, քան պարզապես միջնորդ Կիևի և Մոսկվայի միջև:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *