Infocom-ը փնտրում է SMM մասնագետ, որը կկարողանա ստեղծվող մեդիա բովանդակությունը համապատասխանեցնել սոցիալական մեդիա հարթակների ձևաչափերին, առաջխաղացնել լրատվամիջոցի սոցիալական էջերն ու մեծացնել լսարանի ներգրավվածությունը։
Աշխատանքային պարտականություններ
– Լրատվամիջոցի համար սոցիալական մեդիա մարքեթինգի ռազմավարության մշակում,
– յուրաքանչյուր հարթակի համար հատուկ ձևաչափերի մշակում և դրանց համապատասխան բովանդակության ստեղծում
– մեդիա պլանավորում և դրա իրականացում,
– լրատվամիջոցի ստեղծած բովանդակության տեղայնացում` ըստ առանձին սոցիալական ցանցերի (Instagram, Facebook, TikTok, Youtube),
– սոցիալական ցանցերում գովազդային արշավների իրականացում:
Պահանջվող հմտություններ
– Աշխատանքային փորձ թվային մարքեթինգի, սոցիալական մեդիայի, հաղորդակցման կամ լրագրության ոլորտներում,
– սոցիալական մեդիա գործիքների գերազանց իմացություն,
– գրավոր հաղորդակցության և խմբագրման հմտություններ,
– վիզուալ բովանդակության հետ աշխատանքի հմտություններ,
– հայերենի` գերազանց, անգլերենի` լավ իմացություն:
Աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ ամբողջ դրույք։
Դիմելու վերջնաժամկետը՝ 10․01․2024թ․
CV-ն խնդրում ենք ուղարկել [email protected] էլ․ հասցեին, թեմայի դաշտում նշելով «SMM մասնագետ»։