2025 թվականի օգոստոսի 29-ին գործարար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է «Մեր ձեւով» շարժումը, որը հետագայում դարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցություն։
Կուսակցությունը հայտարարել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միացել են «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր» եւ այլ քաղաքական ուժերը։ Դաշինքը ստացել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անունը։ Դաշինքի ցուցակը գլխավորում է Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։ Դաշինքը հայտարարել է, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, չնայած ՀՀ օրենսդրությունը այլ երկրի քաղաքացիների՝ վարչապետ դառնալու արգելք է սահմանում։
Քաղաքական ուժը հայտարարել է, որ ընտրվելուց հետո Սամվել Կարապետյանը կհրաժարվի Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացիությունից։