բհկ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնվել է 2004 թվականի ապրիլի 30-ին։ Կուսակցության հիմնադիրը և նախագահը Գագիկ Ծառուկյանն է։

Կուսակցությունը մասնակցում է խորհրդարանական ընտրություններին 2007 թվականից։ «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացվածություն է ունեցել ԱԺ-ում 2007-2012, 2012-2017 թվականներին։ 2017թ. թվականին կուսակցությունը մասնակցել է ընտրություններին «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքով։ «Ծառուկյան դաշինք»-ը բաղկացած էր «Բարգավաճ Հայաստան», «Ալյանս» և «Առաքելություն» կուսակցություններից։ Կուսակցությունը մասնակցել է նաև 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած ընտրություններին՝ արդյունքում ձևավորելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որն ուներ 23 պատգամավոր։

Կուսակցությունը մասնակցում է նաև 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, առաջին համարը Գագիկ Ծառուկյանն է։ Կուսակցության նախընտրական ցուցակի առաջին տասնյակում են Անդրանիկ Թևանյանը, Լուիզա Սարգսյանը, Արա Այվազյանը, Արմեն Մանուկյանը, Մետաքսյա Բաբայանը, Մարտուն Գրիգորյանը, Սուրեն Սուրենյանցը, Էլինար Վարդանյանն ու Վահե Հովհաննիսյանը։