ghGdipXxqG3fAnzlnMyQJdVbfCksQhFQAqFuYvX7

COP17

2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (CBD COP17)՝ Երևանում համախմբելով աշխարհի երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության, բնիկ ժողովուրդների, երիտասարդների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։

COP17-ը կանցկացվի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի շրջանակում` միավորելով նաև Կենսաբանական անվտանգության մասին Կարթագենյան արձանագրության կողմերի 12-րդ (CP-MOP-12) և Գենետիկական ռեսուրսների հասանելիության և օգուտների արդար բաշխման մասին Նագոյայի արձանագրության կողմերի 6-րդ (NP-MOP-6) հանդիպումները։

COP17-ը հանդիսանում է «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի շրջանակում որոշում կայացնող բարձրագույն հարթակ, որտեղ ձևավորվում են կենսաբազմազանության պահպանության գլոբալ առաջնահերթությունները և պետությունների համատեղ գործողությունների ուղղությունները։