ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 4-ին, Երևանի ժամանակով ժամը 11:10-ից հայաստանյան օգտատերերի կողմից համացանցում նկատված խնդիրները կրել են տարածաշրջանային բնույթ և պայմանավորված են եղել Google ընկերության կողմից մատուցվող ծառայությունների խափանմամբ:
«Հարկ է նշել, որ ըստ Google-ի տարածած տեղեկատվության՝ խնդրին բախվել է ավելի քան 50 երկիր»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ խափանումներ են որոնողական համակարգում, Youtube-ում, Gmail էլեկտրոնային փոստում և ընկերության այլ հարթակներում։