«Արցախի հանրապետական» կուսակցությունը որոշել է սատարել Արայիկ Հարությունյանի թեկնածությունը
10:26 - 12 նոյեմբերի, 2019

«Արցախի հանրապետական» կուսակցությունը որոշել է սատարել Արայիկ Հարությունյանի թեկնածությունը

2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածու Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

«Արցախի հանրապետական» կուսակցության (այն ոչ մի կապ չունի Հայաստանի հանրապետական կուսակցության հետ)՝ երեկ հրավիրած արտահերթ նիստում որոշում է կայացվել 2020թ.-ին մեր հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններում սատարելու իմ թեկնածությունը:

Նիստին, որին մասնակցում էի հրավիրվածի կարգավիճակով, հնարավորություն ունեցա ոչ միայն իմ շնորհակալական խոսքը հայտնելու կուսակցության ղեկավարությանը, բոլոր պատվիրակներին՝ վստահության ձայնի ու որոշման համար, այլև հանդես գալու ծրագրային ելույթով և պատասխանելու ներկաներին հուզող հարցերին: Այս որոշումը ինձ համար կարևոր էր նաև այն առումով, որ այն կայացվել է՝ հաշվի առնելով առաջին հերթին մեր կողմից առաջ քաշված ծրագրային դրույթները, ինչը փաստում է, որ մեր ձևավորած քաղաքական օրակարգը կարող է դառնալ միավորող գործոն:

Ի դեպ, ուզում եմ տեղեկացնել, որ սպասվող նախագահական ընտրություններին իմ թեկնածությունը սատարելուն իրենց աջակցությունն են հայտնել քաղաքական այլ կուսակցություններ, առանձին գործիչներ և հասարակական կազմակերպություններ, որոնք շուտով այդ մասին հրապարակավ հանդես կգան հայտարարություններով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել