1lurer.am: Երևան քաղաքում թվով 400 թեքահարթակների կառուցման համար պատրաստվում է գնման հայտ` 2024 թ. համար, որով նախատեսված է մեկ հատի նախահաշվային արժեքը 250 000 դրամ: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին:
«Այստեղ շատ կարևոր է ստանդարտը, խնդրում եմ` ստանդարտը բերեք իրար հետ համաձայնեցնենք, էլի չանենք մի բան, որ հետո ասենք` էսպես կամ էնպես, լավը չի ստացվել: Աշխարհը անցել է այս փորձով, պետք չի, էլի, հեծանիվ հորինել»,- ասաց նա:
Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը ցանկացավ հստակեցնել.
«Որքան տեղյակ եմ` ուզում եք` թեքահարթակը մի քանի մոտեցում ունենա»:
Ավինյանն արձագանքեց.
«Ուզում եմ գրագետ թեքահարթակ լինի, էն ստանդարտով, որ աշխարհի զարգացած քաղաքներում կա, և չանել հայկական իմպրովիզացիայի տարբերակներ»:
comment.count (0)