«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է ԱՄՆ-ում ընթացող ցույցերի ժամանակ լրագրողների վրա հարձակումները
 |hetq.am|
09:31 - 02 հունիսի, 2020

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է ԱՄՆ-ում ընթացող ցույցերի ժամանակ լրագրողների վրա հարձակումները |hetq.am|

hetq.am: «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է ԱՄՆ-ում ընթացող ցույցերը լուսաբանող լրագրողների վրա հարձակումները, որոնք սկսվել են աֆրոամերիկացի 

Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո։ Երկուշաբթի օրը՝ հունիսի 1-ին կազմակերպության գործադիր քարտուղար Քրիստիան Միրը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները «հրեշացնելու ԶԼՄ-ներին և ստեղծելու թշնամու կերպար» հանգեցրել են բռնության աճին։ «Աննախադեպ դաժանությունը, որոնցով և ոստիկանությունը, և ցուցարարները հարձակվել են լրագրողների վրա, հանդիսանում է թշնամական հռետորաբանության արդյունք»,- հավելել է Միրը։ Իրավապաշտպանը հիշեցրել է, որ ընթացող ցույցերի ժամանակ ոստիկանությունը պետք է պաշտպանի լրագրողներին և չխանգարի նրանց աշխատանքին։

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ վերջին օրերի ընթացքում ԱՄՆ 30 քաղաքներում գրանցվել է ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ առնվազն 68 հարձակում, այդ թվում նաև ռետինե փամփուշտների և արցունքաբեր գազի կիրառմամբ։ Այսպես, Մինեապոլիսում մայիսի 31-ին կրակ է արձակվել «Deutsche Welle» պարբերականի նկարահանող խմբի ուղղությամբ, իսկ մեկ օր առաջ ռետինե փամփուշտներից տուժել են «Reuters» գործակալության երկու աշխատակիցներ։

Բացի այդ, իրավապահները բազմիցս ձերբակալել են լրագրողների։ Այդպիսի միջադեպ տեղի է ունեցել «CNN» հեռուստաընկերության լրագրողների, ավստրալական «9News» հեռուստաընկերության թղթակցի, «Las Vegas Review-Jornal» օրաթերթի լուսանկարչի և մի ֆրիլանս լուսանկարչի հետ, որն աշխատում էր «AFP» գործակալության հանձնարարությամբ։ Մի շարք դեպքերում լրագրողները տուժել են ցուցարարների գործողություններից։ Իրավապաշտպանները նշել են Փիթսբուրգում «KDKA-TV»-ի թղթակցի և Վաշինգտոնում «Fox News»-ի աշխատակցի վրա հարձակումների մասին։

Զուգահեռաբար, Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ԱՄՆ Պետքարտուղարություն այն բանից հետո, երբ «РИА Новости»-ի թղթակից Միխայիլ Տուրգիևի նկատմամբ ոստիկանները կիրառել էին արցունքաբեր գազ չնայած այն հանգամանքին, որ տղամարդը դիմադրություն չէր ցուցաբերել և ցույց էր տվել իր հավատարմագրման փաստաթուղթը։

Առավել մանրամասն՝ hetq.am-ում



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել