Նուբար Աֆեյանի ընկերությունը նախատեսում է հուլիսին սկսել կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկման 3-րդ փուլը |tert.am|

tert.am: ԱՄՆ-ում գործող Moderna կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի հիմնադիրն ու ղեկավարը ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանն է, հաստատել է, որ նախատեսում է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը սկսել հուլիսին:

Ինչպես փոխանցում է CNN-ը, փորձարկումների վերջնական փուլը 30 000 մասնակից է ներառելու, որոնց մի մասը ենթարկվելու է պլացեբո փորձարկման: Մյուս մասին նախատեսվում է 100 մգ պատվաստանյութ ներարկել, որը բնորոշվում է որպես «նախընտրելի չափաբաժին առավելագույն իմունային ակտիվություն զարգացնելու համար»:

Փորձարկումների երրորդ փուլը ևս կանցկացվի ԱՄՆ Առողջապահության հարցերով ազգային ինստիտուտի հետ համատեղ:

Ընկերությունից հայտնում են, որ նախատեսում են տարեկան 500 մլն-1մլրդ չափաբաժին արտադրել՝ 2021 թվականից սկսած:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով