ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Կադիրովի և նրա ընտանիքի անդամների դեմ |azatutyun.am|
12:25 - 21 հուլիսի, 2020

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Կադիրովի և նրա ընտանիքի անդամների դեմ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռամզան Կադիրովի և նրա ընտանիքի անդամների դեմ՝ մարդու իրավունքների համակարգված խախտումների համար: Այս մասին ասվում է պետքարտուղար Մայք Փոմփեոյի հայտարարության մեջ:

Արգելվում է Չեչնիայի առաջնորդի և նրա ընտանիքի անդամների մուտքը ԱՄՆ և գործարար կապեր ունենալը, ինչպես նաև կսառեցվեն նրանց ակտիվները Միացյալ Նահանգների տարածքում:

Ավելի վաղ Կադիրովի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ էին կիրառվել:

Պետդեպարտամենտի հայտարարությանն ի պատասխան, Ռամզան Կադիրովը Telegram-ում իր լուսանկարն է տեղադրել՝ ձեռքերում երկու գնդացիր, և գրել. - «Փոմփեո, մենք ընդունում ենք մարտը: Հետագայում ավելի հետաքրքիր կլինի»:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել