Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել |ermenihaber.am|
15:36 - 22 հուլիսի, 2020

Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։

Թուրքիայի հեռահաղորդակցության նախարարության կողմից հրապարակված տեղեկության համաձայն՝ կողմերը քննարկել են Լիբիայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև՝ երկկողմ հարաբերությունների խորացմանը, այդ թվում՝ տնտեսության և զբոսաշրջության խթանմանն ուղղված հնարավոր քայլերը։

Էրդողանն ու Մերկելը անդրադարձել են նաև կորոնավիրուսի համավարակի դեմ տարվող պայքարին, ինչպես նաև՝ համավարակի ավարտից հետո երկկողմ համագործակցության հեռանկարներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել