Աֆղանստանում 24 մարդ Է տուժել ռազմակայանի վրա գրոհելու հետեւանքով |armenpress.am|
13:00 - 03 նոյեմբերի, 2020

Աֆղանստանում 24 մարդ Է տուժել ռազմակայանի վրա գրոհելու հետեւանքով |armenpress.am|

armenpress.am: Առնվազն 24 մարդ, ներառյալ զինծառայողներ են տուժել Աֆղանստանի Կունդուզի նահանգի ռազմակայանի վրա իրականացված գրոհի հետեւանքով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է տեղի հիվանդանոցներից մեկի բժիշկը:

Հարձակումը տեղի Է ունեցել նոյեմբերի 3-ին Իմամ Շահիբի շրջանում: Աղբյուրների տեղեկատվության համաձայն, պայթել Է ականապատված ավտոմեքենան, որից հետո փոխհրաձգություն Է սկսվել զինյալների եւ զինծառայողների միջեւ:

Ինչպես հայտնել Է բժիշկը, ընդհանուր առմամբ հոսպիտալացվել Է 14 զինծառայող եւ 10 խաղաղ բնակիչ:

Ավելի վաղ «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով աղբյուրի, հաղորդել Է, որ ականապատված ավտոմեքենան պայթել Է Աֆղանստանի սահմանապահ զորքերի ճամբարի հարեւանությամբ գտնվող Կունդուզի նահանգում: Պայթյունից հետո սկսվել Է հրաձգություն:

Ավելի ուշ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հաստատել Է հարձակման մասին տեղեկատվությունը: Նաեւ գերատեսչությունում հաղորդել են մահապատ-ահաբեկչի ոչնչացման մասին՝ նախքան նա կկարողանար իրագործել իր մտադրությունները:

«Մահապարտ-ահաբեկիչը, որը ցանկանում Էր գրոհել Աֆղանստանի սահմանապահ զորքերի պահակակետի վրա…Կունդուզի նահանգում, նկատել են եւ ոչնչացրել` նախքան նա կկարողանար հասնել իր նպատակին»,-Twitter-ում հաղորդել Է նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ փոխհրաձգության արդյունքում, որն սկսվել Է ավելի ուշ, զինյալների մի մասը ոչնչացվել Է, մյուսներին հաջողվել Է փախչել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել